
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի` Ա Սերիայում խաղալու հրավերին.
«Ռոնալդուի հրավե՞րը, ո՛չ, ինձ փոփոխություններ պետք չեն: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում: Տարեցտարի այստեղ ես նոր մարտահրավերների առջև եմ կանգնում: Ինձ հարկավոր չէ փոխել առաջնությունը կամ քաղաքը` նոր փորձություններ ունենալու համար:
Ես տանն եմ ու փոփոխություններ չեմ ուզում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկել էր արգենտինացուն տեղափոխվել Ա Սերիա: