
Անհայտ անձինք Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 21-րդ թաղամասում, հարձակվել են եկեղեցու վրա, ինչի հետևանքով կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է Վիեննայի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ հարձակվողները կողոպտել են եկեղեցու այցելուներին և փախել հանցագործության վայրից: Ներկա դրությամբ քաղաքում հայտարարվել է «ձերբակալման գործողություն»:
Եկեղեցուն հարակից փողոցները փակ են, ոստիկանությունը որոնում է երկու հանցագործներին: