Նյու Յորքում տրանսֆորմատոր է պայթել
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում տրանսֆորմատոր է պայթել

Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում: Դեկտեմբերի 27-ին այս մասին իր Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

«Լույսը, որը դուք քաղաքում տեսնում եք, ինչպես պարզվեց, հայտնվել է Քուինսի Con Ed ձեռնարկությունում տրանսֆորմատորի պայթյունի պատճառով: Հրդեհը վերահսկվում է: Մենք կհաղորդենք նորությունները, երբ ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ասված է հայտարարության մեջ: Նյու Յորքի հրշեջ ծառայությունն իր հերթին հայտնել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել և բռնկումն արդեն վերացված է:

Քուինսում գտնվող «Լա Գուարդիա» օդանավակայանն իր Twitter-ում հայտնել է, որ տեղի են ունեցել էլեկտրականության ընդհատումներ:
NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Նյու Յորքի բնակիչները սոցցանցերում զետեղում են քաղաքի երկնքում վառ երկնագույն լուսարձակման լուսանկարներ: