Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր ընկերների ցանկից հեռացրել է ամուսնուն և ջնջել բոլոր համատեղ լուսանկարները։
Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն ամենայն հավանականությամբ բաժանվել է ամուսնուց։
Զույգի ընտանեկան կյանքում խնդիրներ կան, բայց Գոհարը դեռ պատրաստ չէ մեկնաբանել իրավիճակը։ Super.ru պորտալի հետ զրույցում նա հրաժարվել է պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր ամուսնական կյանքում։
Նա հեռացրել է ամուսնու հետ վերջին բոլոր լուսանկարները։ Բացի այդ, ամուսնուն ջնջել է նաև իր ընկերների ցանկից։
Ճիշտ է` 2016 թվականի գրառումները Գոհարը չի հեռացրել, քանի որ երկու տարվա վաղեմություն ունեցող տեսագրություն կա, որտեղ ամուսինը շպարում է կնոջը։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարն սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: