Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում գեղեցիկ ակցիա են իրականացրել հրշեջ-փրկարարները, որոնք Ձմեռ պապի կոստյումներ հագած բարձրացել են Մորոզովսկայա մանկական հիվանդանոցի տանիք և այնտեղից պարաններով իջել՝ անակնկալ մատուցելով փոքրիկներին, գրում է kp.ru-ն:
Ձմեռ պապիկների դերում են հանդես եկել 60 հրշեջ-փրկարարներ: Իսկ հրշեջ-շարժասանդուղքով նրանց են միացել կին փրկարարները՝ հանդես գալով Ձյունանուշի դերում:
Երեխաներն ուրախացել են՝ տեսնելով «թռչող» Ձմեռ պապերի ու Ձյունանուշերի: Նրանք քաղցրավենիք ու խաղալիքներ են նվեր ստացել:
Իրենց արածից գոհ են մնացել նաև փրկարարները:
Ամբողջությամբ՝ tert.am