Հնդկաստանում բնակվող կինը 65 տարեկանում կրկին է մայրացել՝ դառնալով աշխարհի ամենատարեց մայրը, որը հղիացել է ոչ թե ԱՄԲ միջոցով, այլ բնական ճանապարհով:
Daily Mail-ը հայտնում է, որ կնոջ ամուսինը 80 տարեկան է: Ուշագրավ է, որ զույգն իր առաջին երեխային ունեցել է 8 տարի առաջ:
Բժիշկների խոսքով՝ մայրը եւ նորածինն իրենց լավ են զգում, եւ շուտով նրանց հիվանդանոցից դուրս կգրեն: «Սա եզակի դեպք է: Հնդկաստանում կանանց դաշտանադադարը սովորաբար սկսվում է մոտ 47 տարեկանում»,- նշում է վերարտադրողական բժշկության եւ ծնունդների հարցերով մասնագետ բժիշկ Շաբիրա Սիդիկին:
Այսօրվա դրությամբ ամենատարեց ծննդկանն է համարվում Հնդկաստանի բնակիչը, որը 2016 թվականին 72 տարեկանում որդուն ունեցել է արհեստական բեղմնավորման մեթոդով: