«Առաջին անգամ եմ սիրային տեսարան խաղում». Սոֆի Դևոյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Առաջին անգամ եմ սիրային տեսարան խաղում». Սոֆի Դևոյան. life.tert.am

Սոֆի Դևոյան կրտսերը ներկայանում է ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը։ «Մոր խստումը» խորագրով հեռուստասերիալում Սոֆին ներկայանում է հեռուստատեսային որոշակի դադարից հետո։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները Սոֆին վստահել է Tert.am Life–ին, ինչպես նաև պատմել արտերկրում սովորելու մտադրության մասին։

«Երկար էի սպասում նոր նախագծում նկարահանվելուն, պարզապես զբաղվածությունս մեծ էր։ Շատ ուրախ եմ, որ ներկայանում եմ այս նախագծում։ Երբ իմացա, որ կրկին Ելենա Արշակյանի հետ եմ աշխատելու, ուրախությունս կրկնապատվեց»,– ասաց Սոֆին, որը տարիներ առաջ դերասանական առաջին քայլերն արել է ռեժիսորի «Որբերը» հեռուստասերիալում։

Հեռուստանովելում Սոֆին սիրային գիծ ունի երիտասարդ դերասան Աշոտ Կարապետյանի հետ։ Նա նշեց, որ առաջին անգամ է մարմնավորվելու սիրահարված աղջկա։ «Մինչև այս սիրային ոչ մի տեսարանում չեմ խաղացել։ Այստեղ էլ սիրային բաց տեսարաններ չկան, պարզապես առաջին անգամ եմ խաղում նման իրավիճակ։ Այսպիսի տեսարաններում շատ բան կախված է խաղընկերոջիցդ։ Մեզ մոտ հեշտ է ստացվում համագործակցելը։ Կարծում եմ` հանդիսատեսի համար կդառնանք սիրելի զույգ։  Չբացելով փակագծերը, ուզում եմ նշել, որ կլինեն նաև այլ դերասաններ, որոնք կհայտնվեն իմ կողքին»,– ասաց Սոֆին։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր