«Նիկոլի թղթյա շերեփը»
Advertisement 1000 x 90

«Նիկոլի թղթյա շերեփը»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի թղթյա շերեփը
Խրիմյան Հայրիկից սկսած կա կարծիք, որ շերփը լինում է փայտից և թղթից։ Երկաթյա շերեփի տակ հասկացվում է ուժը՝ զորքերի քանակը և այլն։ Սակայն երկաթյա շերեփի հիմքը քաղաքական միտքն է, որն երեկ՝ կրեմլյան հանդիպման ժամանակ, բացակայում էր։

Այդ առիթով «երկաթյա շերեփի» մի պատմական դեպք հիշենք։ Նապոլեոնի ջախջախումից հետո, 1815-ին, Վիեննայում տեղի է ունենում խաղաղության կոնգրես, որը մոտակա տասնամյակների համար որոշելու էր Եվրոպայի ճակատագիրն ու նոր քաղաքական քարտեզը (իմիջիայլոց, Վիեննայի կոնգրեսի ժամանակ է դրվում դիվանագիտական շատ աստիճանների ու հարաբերությունների միջազգային իրավունքի հիմքը)։

Կոնգրեսին ներկա էին հաղթող երկրները՝ Ռուսաստանը, Բրիտանիան, Պրուսիան, Ավստրիան ․․․ ու պարտված կողմը՝ Ֆրանսիան, որը ներկայացնում էր Թալեյրանը։ Պարզ է, որ նոր աշխարհակարգը հիմնվելու էր Ֆրանսիայի հաշվին, սակայն Թայելրանի տաղանդը կայանում էր նրանում, որ լինելով պարտված կողմի ներկայացուցիչ, ինքն այնքան հմտորեն է կարողանում օգտագործել հաղթող երկրների հակասությունները, որ պարտված կողմից վերածվում է երկու հակամարտող կոալիցիաներից մեկի լիիրավ անդամ։ Ֆրանսիայի երկաթյա շերեփը Թայելրանի ուղեղն էր։

Որքան հասկանում է Նիկոլը Թալեյրանի հակապատկերն է և ոչ թե թշնամիներից դաշնակից, այլ ճիշտ հակառակը՝ դաշնակիցներից թշնամի սարքելու գործում մեծ տաղանդ ունի»։

Նիկոլի թղթյա շերեփը—————————————-Խրիմյան Հայրիկից սկսած կա կարծիք, որ շերփը լինում է փայտից…

Gepostet von Stepan Danielyan am Freitag, 28. Dezember 2018



Նման նյութեր