Արևելյան հորոսկոպում աստղագուշակներն առանձնացնում են մի քանի նշաններ, որոնք ի ծնե ստանում են հաջողակ ճակատագիր: Հենց այս նշաններին է ավելի հեշտ կյանքում հասնել իրենց նպատակներին: Իմացեք՝ հանդիսանո՞ւմ եք արդյոք Դուք Ֆորտունայի սիրելին հաջողության հորոսկոպում:
Արևելյան հորոսկոպի բոլոր նշանները բաժանվում են մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և հարաբերությունները Ֆորտունայի հետ:
Ինքնագործ նշաններ (Վիշապ, Կապիկ, Ձի)
Կենդանակերպի այս նշանների կյանքում հաջողությունն այնքան էլ շատ չէ, ինչքան որ իրենք կցանկանային: Հաջողության բացակայությունը նրանք ստիպված են լինում կոմպենսացնել աշխատասիրությամբ, համառությամբ և լավատեսությամբ: Մարդիկ, ովքեր ծնվել են Վիշապի, Կապիկի և Ձիու նշանի ներքո, ստիպված են լինում հույսները դնել իրենց վրա: Նրանք շատ լավ հասկանում են, որ երկնային մանանա չի թափվելու իրենց վրա, դրա համար ամեն հնարավորն անում են բարեկեցիկ կյանքի արժանանալու համար: Արևելյան հաջողության հորոսկոպի այս նշանների համար կարելի է ասել, որ իրենց ճակատագիրն իրենք են կերտում:
Պիոներական նշաններ (Խոզ, Այծ, Աքլոր)
Կենդանակերպի այս նշանների կյանքում միշտ հետևյալ տենդենցն է նկատվում. սկզբում նրանք տարվում են ինչ-որ մտքով, նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում և ամեն ինչ շատ հաջող է լինում: Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը գործի հանդեպ և թողնում են սկսածը: Նրա համար, որպեսզի հաջողությունն ավելի հաճախ ժպտա, նրանց ուղղակի պետք է գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, ինչն իրենց իսկապես հոգեհարազատ է: Հենց նրանք դադարեն տատանվել, ամեն ինչ կընկնի տեղը:
Ճակատագրական նշաններ (Վագր, Շուն, Առնետ)
Ըստ Արևելյան հաջողության հորոսկոպի, այս նշանների ներկայացուցիչներին ամեն ինչում հետևում է ճակատագիրը, ընդ որում, ոչ միշտ՝ չար: Տվյալ նշանների համար կարևոր է ընտրել իրենց ճանապարհը, և ինչքան շուտ նրանք դա գտնեն, այնքան ավելի լավ: Կյանքում նրանց օգնում է համառությունը և աշխատասիրությունը: Դրա շնորհիվ՝ նրանք կարող են փոխել իրենց ճակատագիրը:
Հաջողության նշաններ (Կատու, Օձ, Ցուլ)
Ահա թե ում է իրականում ժպտում հաջողությունը: Նրանք կարողանում են ռիսկի դիմել, մաքսիմում օգտագործել կյանքը և ընդունել ճակատագրի բոլոր նվերները: Այս նշանների բախտը բերում է, չնայած երբեմն նրանք դա չեն էլ նկատում: Որպեսզի չվախեցնենք հաջողությանը, խորհուրդ է տրվում չդադարեցնել գլխից բարձր թռնելը:
Հաջողության հորոսկոպը մարդու հարաբերությունների օրինակելի կանխատեսումն է Ֆորտունայի հետ: Հիշեք, որ Դուք ինքներդ կարող եք դեպի Ձեզ գրավել հաջողությունը և դարձնել Ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին ուզում եք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը