Ռեմսիի և Յուվենտուսի բանակցությունները վերջնական փուլում են
Advertisement 1000 x 90

Ռեմսիի և Յուվենտուսի բանակցությունները վերջնական փուլում են

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին հաջորդ ամռանը կտեղափոխվի «Յուվենտուս»:

Ինչպես վստահեցնում է Daily Express-ը, 28-ամյա ուելսցին 4-ամյա պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:

Ռեմսիի գործող պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ լրանում է 2019 թվականի հունիսի 30-ին: Նա կտեղափոխվի «Յուվենտուս» ազատ գործակալի կարգավիճակով:

Վերջինս Իտալիայում կստանա տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am