Արթուր Դանիելյանի գրառումը։
Տենց ձեր մար ապրում եք էլի, հեչ վեջներիդ էլ չի, որ հարյուր տարի առաջ գյումրեցի մի երիտասարդ կար, ով կգնար Թիֆլիս, Ստալինի հետ ճեմարանում կսովորեր, Ստալինը իր տանը կապրեր, հետո նա Ստալինի ու Բերիայի հետ միասին կաներ այնպես, որ ցարական գեներալ Դենիկինին՝ Կովկասը փոխանցելու անգլիացիքի պլանը տապալվի:
Նույն մարդը մի քանի տարի անց Փարիզում օկուլտիզմի ինստիտուտ կհիմնի: Նա նաև Հիտլերի հիմնական իդեոլոգներից մեկին՝ Հաուսհոֆերին, ի թիվս այլ գաղափարների կհուշեր նաև այն միտքը, որ սվաստիկան, որը բառացիորեն նշանակում է «լինել բարուն», անկյունաքարային է իրենց բռնած գործի համար:
Եվս մի քանի տասնամյակ անց Փարիզում գերմանական օկուպացիոն վարչակազմի պետ Կարլ Հենրիխ ֆոն Շտուլպնագելը, տեսնելով նրան, կբացականչի՝ ուսուցի՜չ: Մի քանի տարի հետո ֆոն Շտուլպնագելը հեղաշրջման ու Հիտլերին սպանելու փորձի դավադիրներից է լինելու, բռնվելու է, դատվի ու գնդակահարվի: Կգնդակահարվեն նաև մեր հայրենակցի հետևոդները սովետում, որոնք զբաղեցնելով բարձրագույն պաշտոններ, միավորվել էին գաղտնի «Միացյալ աշխատավոր եղբայրությունում»:
Ու էս մարդը, ով փաստացի անցած դարի տոտալիտարիզմի հոգևոր հայրն էր ու ինչոր փուլում ուղղորդել է թե՛ Հիտլերին և թե՛ Ստալինին, ապրել է ինձանից 90 կիլոմետր հեռավորության վրա… 90 կիլոմետր ու 90 տարի: Ընդ որում, իր եղբոր տուն թանգարանը ոնց որ մինչև հիմա Գյումրիում կա: Չգիտեմ նա հանճարեղ ավանտյուրիստ էր, թե հանճարեղ օկուլտիստ, բայց հետաքրքիր ա, որ ամեն մի բոշու մեծարող հայ ազգը էս մարդուն մի տեսակ մոռացության է մատնել,Ա կարող ա պատճառն այն է, որ նա ասում էր, որ հույն է…