Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով ինչ ուզում է ասի, ինչքան գումար ուզում են ծախսեն, բայց էն մութ ու ցուրտ տարիների ամանորյա ծրագրերն ուրիշ էին … սուղ բյուջեով, բայց բավական մակարդակով ու հումորը տեղը։ Չգիտեմ, միգուցե շատ բան չկար դրանից էր … միգուցե ամբողջ տարին մի քանի օր հոսանք ունենալն էր քաղցր … բայց ամեն դեպքում կարոտել եմ Մեր բակը, Խոստիկյանին, Աշոտ Ղազարյանին, Քոթանջյանին ու մնացած մնացածի նոր տարվա հումորները ու ծրագրերը։ Արդեն որ տարին է այս վիճակն է ու ես գրեթե ոչինչ չեմ նայում…
Հ.Գ. Կարողա՞ շատ հին եմ …»:
Ով ինչ ուզում է ասի, ինչքան գումար ուզում են ծախսեն, բայց էն մութ ու ցուրտ տարիների ամանորյա ծրագրերը ուրիշ էին … սուղ…
Gepostet von Vahag Rush am Dienstag, 1. Januar 2019