Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարի գաղտնիքները:
Նախարար Զաքիր Հասանովը, ում հրամանով ամիսներ առաջ ադրբեջանական մամուլը և ոչ միայն ադրբեջանականը ողողված էր Նախիջևանում տեղի ունեցող գործողությունների մասին կեղծ հոդվածներով, փորձում է գաղտնի պահել այդ գործողությունների մանրամասները:
Մասնավորապես ամփոփելով այդ թեման նա սահմանափակվում է միայն Իլհամ Ալիևի գնահատականը հայտնելուց: Նախարարը հայտնում է, որ նախագահը բարձր է գնահատել Նախիջևանի ռազմական օպերացիան, սակայն ռազմական գաղտնիք է համարում դրա մասին առավել մանրամասն խոսելը: Հատկապես այն մասին, թե կոնկրետ ինչի հիման վրա է նախագահի կողմից տրվել այդ բարձր գնահատականը:
Ամեն անգամ չնչին գործողության դեպքում այդ ամենը տարբեր խողովակներով պտտող նախարարը հանկարծ հիշել է ռազմական գաղտնիքների մասին: Սեփական տրամադրության տակ մի քանի լրատվականներ պահող գեներալը, ով իր տեղեկատվական զինանոցով հավասարովում է նախագահին, հանկարծ Նախիջևանի համար կարևոր նշանակություն ունեցող օպերացիայի մասին գերադասում է լռել: Օպերացիա, որի մասին բազմաթիվ անգամներ գրվել և խոսվել է:
Զաքիր Հասանովը լինելով նշված օպերացիայի ու դրա ձախողման հիմնական մեղավորը և հանդիսանալով տեղեկատվական միակ աղբյուրը, իր այս գաղտնիքներով և լռություն պահպանելով ավելի շատ բան է բացահայտում այդ օրերի մասին, քան այս ամիսների ընթացքում փորձ էր արվում ներկայացնել մեզ:
Ափսոս մեկը չի եղել հարցնի, թե ինչու այդ 11 հազար իբր գրաված տարածքում, նախարարը այս անգամ էլ սովորույթի համաձայն տորթ չկտրեց ու դա չգովազդվեց»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի գաղտնիքները:Նախարար Զաքիր Հասանովը, ում հրամանով ամիսներ առաջ ադրբեջանական մամուլը և…
Gepostet von Ashot Asatryan am Donnerstag, 3. Januar 2019