SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 21։00-ին Ոստիկանության Բաղրամյանի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արման Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ցանկացել է նկարել գյուղը, գյուղապետարանի վարչական շենքը, սակայն գյուղապետը չի թողել, որ ինքը նկարահանումներ կատարի, իսկ հետո իր վրա ատրճանակ է պահել, պահանջել և վերցրել իր վկայականը և մի քանի անգամ հարվածել իր դեմքին, ինչի հետևանքով իրեն վնասվածքներ է պատճառվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բաղրամյանի ոստիկաններն ահազանգած Ա. Սարգսյանին հրավիրել են Ոստիկանության բաժին՝ կատարվածի մասին հաղորդում և բացատրություն տալու, սակայն նա հայտնել է, որ ինքը Երևանում է, չի կարող ներկայանալ։ Մինչ Ա. Սարգսյանը կորոշեր՝ գնալ Ոստիկանություն, թե ոչ, Բաղրամյանի ոստիկանները Ոստիկանություն են հրավիրել Ա. Սարգսյանի մատնանշած անձին՝ նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Տիգրան Բաղդասարյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բաղդասարյանը Ոստիանությունում հայտնել է, որ ինքը Ա. Սարգսյանի վրա ատրճանակ չի պահել, նրա վկայականը չի վերցրել և նրան հարվածներ չի հասցրել։ Գյուղապետը հայտնել է նաև, որ Ա. Սարգսյանը իրենից գումար է խնդրել, իսկ ինքը ամոթանք է տվել նրան ու այդքանով ամեն ինչ ավարտվել է։ Տ. Բաղդասարյանը բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգելու ժամանակ հայտնել է, որ ինքն աշխատում է lratvutyun. am կայքի գլխավոր խմբագիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: