Շնորհակալ են Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շնորհակալ են Ռիտա Սարգսյանին

Ամանորի տոները Թբիլիսում անցկացնող հայ ընտանիքներից ոմանք այցելում են Ամաղլեբա փողոցի թիվ 18 տուն, որտեղ գտնվում է  ամենայն հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանն ու որտեղ 2017 թվականի օգոստոսի 5-ից գործում է  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը:

Կենտրոնի աշխատակցուհին այցելուներին պատմում է, որ թանգարանին մեծ օգնություն է ցույց տվել նաև Ռիտա Սարգսյանը, ում հատկացրած գումարներով էլ գնվել է կահույքն ու «նա էլ օնլայն ռեժիմով հետևում էր, թե արդյոք գնված կահույքը համապատասանում էր ու արժանի էր տեղ գտնել գիտական-մշակութային կենտրոնում…»:

Տեսանյութը՝ Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ թբիլիսյան այս տանը ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:

asekose.am