MMA. Championat-ը Մուսասիին ընդգրկել է տարվա 10 լավագույնների ցանկում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

MMA. Championat-ը Մուսասիին ընդգրկել է տարվա 10 լավագույնների ցանկում

Ռուսական հանրահայտ Championat.com կայքը կազմել է MMA-ի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:

2018 թվականի լավագույնների շարքում Հոլանդիան ներկայացնող հայ մարզիկ Գեղարդ Մուսասին 8-րդն է: Աղբյուրը մեր հայրենակցի մասին գրել է.

«Այս տարի Մուսասին մենամարտել է միայն չեմպիոնների հետ: 2 մենամարտ՝ 100 տոկոսանոց արդյունք:

215 վայրկյան պահանջվեց հայկական արմատներով հոլանդացուն, որպեսզի տեխնիկական նոկաուտի ենթարկի միջին քաշային կարգի չեմպիոն Ռաֆայել Կարվալյոյին: Բրազիլացին մինչև Մուսասիին հանդիպելը 15 անընդմեջ հաղթանակ էր տարել:

503 վայրկյան, որպեսզի Մուսասին պաշտպանի իր չեմպիոնական գոտին՝ հաղթելով կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ռորի Մակդոնալդին: Հաղթանակն այնքան վստահ էր, որ կարծես դա սուպերմենամարտ չէր, այլ սպորտի վարպետի և առաջին կարգի մարզիկի մենամարտ»,- գրել է Championat-ը:

Ըստ կայքի՝ տարվա լավագույն մարզիկը Դանիել Կորմյեն է, ով մեկ տարվա ընթացքում պաշտպանել է չեմպիոնական գոտին, այնուհետև նորն է նվաճել և կրկին պաշտպանել է այն:

Կոնոր Մակգրեգորին հաղթած և մեծ աղմուկ բարձրացրած Խաբիբ Նուրմագոմեդովը երկրորդ տեղում է:

armsport.am