Alipay-ն անձանց ճանաչելու միջոցով վճարումների տեխնոլոգիա Է գործարկել Պեկինում
Advertisement 1000 x 90

Alipay-ն անձանց ճանաչելու միջոցով վճարումների տեխնոլոգիա Է գործարկել Պեկինում

Չինական Alipay վճարման համակարգը, որի օպերատորը Ant Financial ընկերությունն է Alibaba խմբից, Պեկինի առևտրական կենտրոններից մեկում գործարկել է անձանց ճանաչելու նոր տեխնոլոգիա՝ Dragonfly-ով վճարումներ կատարելու համար: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Վաճառքի կետերի համար վճարումների թերմինալները սարքավորված են վեբ-խցիկներով:

Գնորդները Dragonfly համակարգում գրանցում են շարժական հեռախոսի համարը, իսկ այնուհետև վճարում կատարելու համար բավական է պարզապես նայել խցիկին: Dragonfly-ը շատ ավելի փոքր է վճարումների մյուս թերմինալներից, նշում է Alipay-ը. ամբողջ համակարգը կարելի է տեղավորել սովորական ուսապայուսակի մեջ:

Բացի այդ, այն կարելի է օգտագործել մանրածախ առևտրի ձեռնարկությունների կողմից կառավարման գոյություն ունեցող տարբեր համակարգերի հետ: Dragonfly-ի ներդրման արժեքը 80 տոկոսով պակաս է, քան ինքնասպասարկման ավանդական վճարային թերմինալներինը: Ինչպես գրում է China Daily Sun-ը, առաջիկա երեք տարում փորձագետներն ակնկալում են անձանց ճանաչման տեխնոլոգիայի բուռն զարգացումը և դրա օգտագործումը տարբեր ոլորտներում: Նոյեմբերին Ant Financial-ը հայտնել էր, որ Alipay շարժական վճարումներն ավելի քան 900 մլն մարդ է օգտագործում ամբողջ աշխարհում: