
«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբում հետևյալ հարցն է բարձրացրել.
«Վերջիվերջո, ո՞վ պետք է զբաղվի այս կարգազանցներով: Էս արդեն լկտիության գագաթնակետն է, համարները թաքցրած, երկու շարքով կայանել են տրանսպորտի կանգառի տարածքում, ինչի պատճառով տրանսպորտը երկրորդ, երրորդ շարքում է կանգառ կատարում՝ առաջացնելով խցանում: Ճանապարհային Ոստիկանություն, ի՞նչն է պատճառը, որ կիրառվում է երկակի ստանդարտներ տարբեր վարորդների նկատմամբ: Երբ մի մեքենա կանգնում է Հանրապետության Հրապարակի տուրիստական ավտոբուսների տարածքում, միանգամից տարհանվում է և տեղափոխվում տուգանային հրապարակ, սակայն երբեք չեմ տեսել, որ որևէ մեքենա, տաքսի տուգանվի, կամ, առավել ևս, տեղափոխվի տուգանային այս խախտումների համար»: