
Ստեփան Դանիելյանի գրառումը. «Քաղաքական և հանրային կյանքում չափորոշիչների ձևավորման համար պատասխանատուն պետությունն է, իսկ պետության քաղաքականությունը ձևավորում է քաղաքական իշխանությունը:
Քանի որ Հայաստանում պառլամենտը ապաքաղաքական մարմին է դարձել, ի տարբերություն նախկին կոռումպացված, բայց այնուամենայնիվ քաղաքական կառույցի, ապա տարբեր խնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը բրոունյան շարժման է վերածվել:
Հնդիկների պահով` նացիոնալիզմը և շովինիզմը վատ երևույթներ են և հնդիկների ու մյուս ազգությունների հանդեպ պետք է հանդուրժող լինել, բայց դա չի նշանակում, որ պետությունը միգրացիոն քաղաքականություն չպետք է վարի և չպետք է կարգավորի ու քվոտավորի ներգաղթը: Այդ երկու երևույթները` քսենոֆոբիան ու չկարգավորվող միգրացիան, հավասարապես վտանգավոր երևույթներ են:
Երբ քաղաքական իշխանությունն իր պարտակավորությունները չի կատարում, ապա մարազմներն են սկսում իշխել»: