Տավուշի մարզի Իջևանի անտառտնտեսության «Խաչարձանի» անտառպետության տարածքում 2018 թ. դեկտեմբերի 30-ին արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:
Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Տվյալներ են ձեռք բերվել, որ Գանձաքար գյուղի բնակիչ Վ. Գ.-ն ապօրինի որսացել է մեկ այծյամ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս: Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով: Կատարվում է քննություն»,- ասաց Խաչատրյանը: