Հովհաննես Ավետիսյան. «…Սա էն պատճառներից ա, որ մարդկանց չի խրախուսում հայրենիք վերադառնալ…»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «…Սա էն պատճառներից ա, որ մարդկանց չի խրախուսում հայրենիք վերադառնալ…»

Հովհաննես Ավետիսյանի գրառումը. «NPR-ի ռադիո ալիքով ԱՄՆ-ում ծավալված հարկային դիսկուրսն եմ հիմա լսում: Սա ծագեց վերջին օրերին, որի հիմնական պատճառը նորընտիր ամենաերիտասարդ կին կոնգրեսականի հայտարարությունն էր առ այն, որ տարեկան 10 միլիոնից ավել եկամուտ ունեցողներին 70% եկամտային հարկով է պետք հարկել:

ԱՄՆ նոր Կոնգրեսը առաջին անգամ շուրջ հարյուր կին կոնգրեսական ունի և հիմա դեմոկրատները Կոնգրեսում մեծամասնություն են: Հավանաբար այս ծայրահեղ ձախ տրամադրությունները սրանով են պայմանավորված:
Բայց ամեն դեպքում, սա գրում եմ հայկական համանուն դիսկուրսի մասով: Ուրեմն, այս քննարկումը որ լսում էի հետևյալ մտքերը ծագեցին ու որ պարզ լինի ասելիքս իմ օրինակը բերեմ:

Ես կրթություն եմ ստացել ԱՄՆ-ում, սրանով պայմանավորված ունեմ վարկեր այս երկրում և նաև որոշակի տնտեսական շահեր: 2011-ից ի վեր հայկական տնտեսությունից գումար չեմ ստացել: Բայց ընդհակառակը իմ կատարած գործունեության արդյունքում արտերկրից տնտեսություն են մտել գումարներ, որոնք տասնապատիկ անգամ մեծ են եղել քան ՀՀ-ում մեկ շնչին ընկնող տնտեսության չափն է: Պետությանը տվել և շարունակում եմ տալ լիքը, նաև բանակում ծառայության տեսքով, բայց փոխարենը ոչ մի պետական ծառայությունից չեմ օգտվում` դրանց վատ որակի լինելու կամ հասանելի չլինելու պատճառով:

Անվճար բժշկական առաջնային օգնությունը ծայրահեղ ցածրորակ է, հանրային տրանսպորտը նույնպես, երեխայի առաջնային բժշկական օգնության համար նույնպես վճարում եմ, նաև մանկապարտեզի համար: Կուզեմ ասել որպես քաղաքացի որևէ բան չեմ ստանում վճարված կամ վճարվելիք հարկերի դիմաց:

Վերոգրյալը մտքում պահելով, տարաբնույթ գործունեությունների արդյունքում հարկային իմաստով ես կարող եմ ընտրել լինել հայկական ռեզիդենտ, եվրոպական կամ ամերիկյան: Քանի որ իմ կատարած գործունեության համար, հարկային իմաստով, որևէ երկրի պատկանելիությունը էական չէ (իմ կապիտալը իմ գլուխն ա, որ հետս ման եմ տալիս 🙂 ): Հետևաբար որպես ռացիոնալ արարած ես նաև այլ մարդիկ կընտրեին այն հարկային ռեզիդենտությունը, որը ավելի քիչ ֆինանսական ծախս է առաջացնում և ավելի շատ օգուտներ բերում:

Ավելի պարզեցնեմ ասածս, եթե ԱՄՆ-ում կամ օրինակ Բելգիայում հարկային ռեզիդենտ լինեմ, և եկամուտները այնտեղ հայտարարագրեմ, ինձ ավելի ձեռնտու կլինի քան Հայաստանում, նույնիսկ երբ Հայաստանում եկամտային հարկը լինի ամենացածրը: Պատճառը հարկվող եկամտից նվազեցումներն են և օտար պետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունները: Օրինակ ԱՄՆ-ում ես կարող եմ հարկվող եկամտից նվազեցնել ուսման վարկերի համար կատարվող ծախսերը, կարող եմ ներդրումների ֆինանսաական կորուստները նվազեցնել: Իսկ Բելգիայում ի լրումն սրա կարող եմ նաև, պետական պատվերով որակյալ բժշկական ապահովագրություն ունենալ: Հայաստանում այս մասով հստակություն և համակարգվածություն չկա, քանի որ միասնական եկամուտների հայտարարագրման համակարգ չունենք: Նաև սոցիալական ծառայությունները և ընդհանրապես հանրային ծառայությունները չեղածի հաշիվ են:

Ինչու է իմ այս պատմությունը կարևոր: Բոլոր այն սփյուռքահայերը, որոնք ապրում են զարգացած երկրներում և ինչ-որ պահի որոշում են տեղեփոխվել Հայաստան կանգնում են այս խնդրի առաջ` հայտարարագրել եկամուտները Հայաստանում և հարկվել այստեղ, թե հարկային իմաստով մնալ օտարերկրյա ռեզիդենտ և օգտվել այս երկրների որակյալ սոցիալական ծառայություններից:

Սա այն կարևոր հարցերից ա, որ պետք ա լուծում գտնել, նախքան տոկոսադրույքներ բզբզելը: Եվ նաև նախքան մարդկանց երկիր կանչելը: Սա էն պատճառներից ա, որ մարդկանց չի խրախուսում հայրենիք վերադառնալ»: