
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ավելի քան 650 հազար փախստականների են երեք տարվա ընթացքում փրկվել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարում Եվրամիության՝ ռազմածովային գործողության արդյունքում: Այդ մասին հայտարարել Է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրոկոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Եվրամիությունը 2015 թվականից օգնել Է փրկել ավելի քան 650 հազար միգրանտների՝ ծովի ջրատարածքում նրանց մահացությունը կրճատելով 36 տոկոսով»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին: Դեկտեմբերին ԵՄ-ի անդամ երկրները պայմանավորվել են մինչեւ 2019 թվականի մարտ երկարացնել «Սոֆիա» առաքելության մանդատը, որի հիմնական խնդիրը մարդկանց փրկելն Է եւ Միջերկրական ծովով միգրանտների անօրինական փոխադրմանը հակազդելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: