Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը
Advertisement 1000 x 90

Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է:

«Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում:

Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը:

Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:



Նման նյութեր