
Alipay շարժական վճարումների համակարգից ավելի քան 1 միլարդ մարդ է օգտվում ամբողջ ախարհում: Դա են վկայում համակարգի Ant Financial Services Group գործարկուի տվյալները: Alipay-ը համագործակցում է 10 խոշոր արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք զբաղվում են շարժական վճարումներով, ներառյալ Հնդկաստանի Paytm և Թաիլանդի TrueMoney ընկերությունները:
Դա նպաստում է վճարային համակարգի օգտատերերի թվի մեծացմանը, հայտարարել են Ant Financial-ում: Alipay-ը գլոբալ շուկայում գործարարությունն սկսել է ընդլայնել 2007 թվականին: Շարժական վճարումների այս համակարգը ներկայում օգտատերերին մատչելի է ինը երկրում: Alipay համակարգի միջոցով հավելադիր արժեքի հարկի վայրկենական վերադարձման գործառնությունները մատչելի են 40-ից ավելի պետությունների 80 օդանավակայաններում, նշում է «Սինհուա» գործակալությունը: Ant Financial-ը մտնում է Alibaba Group-ի մեջ: