Ջեֆ Բեզոսի կինն ապահարզանից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը. Bloomberg
Advertisement 1000 x 90

Ջեֆ Բեզոսի կինն ապահարզանից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը. Bloomberg

Միացյալ Նահանգների Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մակքենզին, ապահարզանից հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը՝ ստանալով 69 միլիարդ դոլարի չափով կարողություն: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Ջեֆ Բեզոսի կարողությունը, Bloomberg-ի տվյալներով՝ գնահատվում է 137 միլիարդ դոլար: Forbes-ն, իր հերթին, նրա կարողությունը գնահատում է 150 միլիարդ դոլար: Ըստ որում Amazon-ի հիմնադիրը և նրա ընկերության ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ամուսինների ֆինանսական ակտիվների՝ ներառյալ ընկերությունում գործարարի 16-տոկոսանոց բաժնի հնարավոր բաժանումը:

Սակայն առանց համաձայնության, ըստ որի բաժանումը կկատարվի այլ պայմաններով, ամուսինների ակտիվներն, ամենայն հավանականությամբ, պարզապես կբաժանվեն հավասար մասերի, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով նյույորքցի իրավաբանների կարծիքը: Այսպիսով, Amazon-ի հիմնադրի հետ ապահարզանից հետո Մակքենզին կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը՝ մոտավորապես 69 միլիարդ դոլար կարողությամբ, նշել է գործակալությունը: Այս պահին աշխարհի ամենահարուստ կինը Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն է, որը կոսմետիկա արտադրող L՚Oreal-ի հիմնադրի թոռնուհին է և ունի 45,6 միլիարդ դոլարի չափով կարողություն: Ավելի վաղ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, և նրա կին Մակքենզին հայտարարել են ապահարզանի մասին, հաղորդագրությունը զետեղվել է ձեռնարկատիրոջ Twitter-օգտահաշվում:



Նման նյութեր