Գրիպի հետ կապված խուճապը հերթերի է հանգեցրել Վրաստանի դեղատներում
Advertisement 1000 x 90

Գրիպի հետ կապված խուճապը հերթերի է հանգեցրել Վրաստանի դեղատներում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի և բժշկական դիմակների պակասություն չկա:

Վերջին ժամանակներս Վրաստանում գրիպի տարածման վերաբերյալ հաղորդումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Դեղատներում հերթեր են գոյացել ջերմաչափերի, բժշկական դիմակների և «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի համար: Երկրի բնակիչները սոցցանցերում սկսել են գանգատվել դրանց պակասությունից:

Այս պահին Վրաստանում հիվանդացածների քանակը հարյուր հազար մարդու հաշվով կազմում է 256: Համաճարակի ցուցանիշի համար այդ թիվը պետք է լինի առնվազն 450:

Վրաստանում H1N1-ի բարդացումներից մահացել է 12 մարդ. նրանք բոլորը խրոնիկական հիվանդություններ են ունեցել, հաղորդել է «Sputnik-Վրաստան»-ը:



Նման նյութեր