Անդրոնիկ Գրիգորյանն Աֆրիկայում ծովահենների գերության մեջ հայտնված նավաստիների ցանկում է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Անդրոնիկ Գրիգորյանն Աֆրիկայում ծովահենների գերության մեջ հայտնված նավաստիների ցանկում է. armeniasputnik.am

MSC Mandy-ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 1-ի, լույս 2-ի գիշերը, ծովահենները 6 մարդ են գերի վերցրել։

Աֆրիկյան Բենին պետության մերձակայքում ծովահենների հարձակմանը ենթարկված նավաստիների թվում հայ կա։ Այս մասին հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել, 6 ռուսաստանցի է գերեվարվել։ Նավում 26 մարդ է եղել, որոնցից 20-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, 4-ը` Ուկրաինայի, ևս երկուսը` Վրաստանի։

«Գերեվարվածների թվում են MSC Mandу կոնտեյներային նավի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդագործ Ռոման Իվանովը և խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցությունները վարում է նավի սեփականատերը։ Միևնույն ժամանակ իրավիճակը վերահսկում են նաև ռուս դիվանագետները։

MSC Mandy-ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 2-ի գիշերը։ Ռուսաստանի դեսպանատան վերջին տեղեկության համաձայն` նավը եղել է Նիգերիայի տարածքում:

6 նավաստիներին ազատելու համար հավանաբար փրկագին կվճարեն։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են Բենինում Ռուսաստանի դեսպանատանը` նշելով, որ գերիների գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ։

armeniasputnik.am