Իսպանիայի երեսուն նահանգներում եղանակային տագնապ է հայտարարված ցրտելու պատճառով
Advertisement 1000 x 90

Իսպանիայի երեսուն նահանգներում եղանակային տագնապ է հայտարարված ցրտելու պատճառով

Իսպանիայի Պետական օդերևութաբանական գործակալությունը հունվարի 10-ին թագավորության 30 նահանգներում եղանակային տագնապ է հայտարարել ցածր ջերմաստիճանների և սաստիկ քամու պատճառով: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում:

Տարածաշրջանների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացվել է մինչև «դեղին» (վտանգ), այնուամենայնիվ, մի քանի նահագներում այն բարձրացվել է մինչև «նարնջագույն» (մեծ վտանգ): Սպասվում է, որ օրվա ընթացքում ջերմաչափի սյունը կարող է իջնել մինչև մինուս 10 աստիճան, իսկ քամու պոռթկումը կգերազանցի վայրկյանում 22 մետրը:

Ըստ կանխատեսումների՝ երկրում ցածր ջերմաստիճանները կպահպանվեն մինչև հանգստյան օրերը:



Նման նյութեր