
Քիչ անց Ազգային ժողովում կմեկնարկի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստը: Այս պահին նորընտիր պատգամավորները ժամանում են խորհրդարան: Պատգամավորներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում ասաց, որ քննարկելու են «Իմ քայլը» խմբակցության ներքին կանոնակարգը, ինչպես նաեւ աշխատանքային այլ հարցեր:
Նիստին ներկա է լինելու նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Քիչ անց նա կժամանի խորհրդարան: