Մայքլ Ջեքսոնին կրկին մեղադրում են երեխաների հանդեպ ոտնձգություններ կատարելու մեջ:
2019թ.-ի հունվարի 24-ից փետրվարի 4-ը Ուտայում տեղի ունեցող Սանդենս կինոփառատոնի շրջանակներում նոր դոկումենտալ ֆիլմ կցուցադրվի երգչի մասին, որտեղ նրա հասցեին կհնչեն վերոնշյալ մեղադրանքները: Դոկումենտալի անունն է «Հեռանալով Նեվրլենդից»/ «Leaving Neverland» և այն կընդգրկի մեղադրող երկու արական սեռի ներկայացուցիչների հարցազրույցները կապված այս ամենի հետ:
Արդեն 30-ն անց այս տղամարդիկ պատմում են, որ իրենք 7 և 10 տարեկան էին, երբ Մայքլ Ջեքսոնը եընկերական հարաբերություններ սկսեց իրենց ու իրենց ընտանիքների հետ, երբ գտնվում էր հայտնության գագաթնակետին և ժամանակ անցկացնում Կալիֆորնիայում գտնվող իր «Leaving Neverland» ագարակում: Ֆիլմի նկարագրության մեջ մասնավորապես ասվում է՝
«Իր աստղային ժամի գագաթնակետում Մայքլ Ջեքսոնը սկսեց երկարատև ընկերական կապեր հաստատել երկու երեխաների՝ 7 և 10 տարեկան, և իրենց ընտանիքների հետ: Հիմա արդեն 30-անց այս տղամարդիկ պատմում են, թե ինչպես են սեռական ոտնձգությունների ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից և ինչպես են տարիներ անց կարողացել հաղթահարել այդ ամենը»:
2 մասից բաղկացած և 233 րոպե տևողություն ունեցող այս դոկումենտալի ռեժիսորն ու պրոդյուսերն է BAFTA-ի/Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխության մրցանակակիր Դեն Ռիդը:
Ջեքսոնի ներկայացուցիչները խոսելով ֆիլմի մասին ասել են՝ «Սա հերթական կեղծ ֆիլմարտադրությունն է, որը պաթետիկ փորձ է Մայքլ Ջեքսոնի անունը շահագործելու ու գումար վաստակելու համար: Ապշեցնող է, թե ինչպես նման հայտնի ռեժիսորը կարող էր ներգրավված լինել նման անհեթեթ նախագծում»:
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Մայքլ Ջեքսոնին մեղադրում են երեխաների հանդեպ ոտնձգություններ կատարելու մեջ: 2005թ.-ին երկու եղբայրներ դատական հայց էին ներկայացրել երգչին նույն մեղադրանքով, սակայն հայցը մերժվել է: 2013թ.-ին մի պարուսույց նույնպես ասել էր, որ Ջեքսոնը բռնաբարել է իրեն, երբ 7 տարեկան էր: Այս հայցը նույնպես մերժվել է 2017թ.-ին: