Արձանագրենք և մեկընդմիշտ. այդ ամենը մղվեց լուսանցք. Հայաստանը շարժեց ՀԱՊԿ-ը, օգտվեց Ռուսաստանի նկատմամբ առկա ու սպասվող պատժամիջոցներից, Ռուսաստանի` Հայաստանը չկորցնելու, կտրուկ քայլերի չգնալու առայժմեական տագնապներից, և նույնքան սահուն Հայաստանը` «ты кто такой, давай до свидания!» արեց Ռուսաստանին: Բոլոր դեպքերում, գործընթացներն այդտեղ են տանում:
…Մտածում եք` Ռուսաստանը չի հանդուժի այդ ամենը: Արդեն հանդուրժել է: Դատելով վերջին` Պուտին-Փաշինյան հանդիպուման ժամանակ Սերգեյ Լավրովի` որևէ դիվանագիտական ենթաշերտում չտեղավորվող հայացքից, նստելու ձևից, պետք է ասել, որ Ռուսաստանը հասկանում է` առաջ գնա` վնաս է, հետ քաշվի` վնաս է…
Բայց կա արջի զարթնելու ու կատաղած վրա տալու սինդրոմը ևս: Ամեն բան կախված է նրանից, թե ԱՄՆ-Ռուսաստան տանդեմը ի՞նչ կպայմանավորվի` Սիրիա-Թուրքիա-Իրան զարգացումների շուրջ: Եվ կպայմանավորվի՞ արդյոք: Հայաստանյան զարգացումները, այդ թվում և ներքին, իսկ որ ամենակարևորն է` Ղարաբաղյան, կպայմանավորվեն բացառապես դրանով:
Այնպես որ, նոր իշխանությունների ամբիցիաները (իրականում` լկտիությունը) կարող է բավարարել` դեռ մատը-մատին չտված մանդատ ստանալու արարողությունը Օպերայում կազմակերպելով` «թիթիզության» բոլոր նոմինացիաներով:
Իշխանությունն իր իսկ մեկնարկի սկզբին իրականում խախտեց սահմանադրությունը և ԱԺ առաջին նիստը հրավիրեց ոչ ճշգրիտ ժամկետում: Մեծացրեց պատգամավորների թիվը` արտաքին պարտքին զուգընթաց։ Իսկ թե ինչպե՞ս է դիմագրավելու գազի գնի սուբսիդավորումը, արտաքին մարտահրավերները… և այդպես շարունակ… առայժմ և դեռևս այս իշխանությունը «հաղթանակներ» ու խնջույքներ է տոնում… սպասվող ժանտախտին ընդառաջ:
Իսկ երբ արդեն գեոքաղաքական և օրհասական խնդիրները առարկայորեն կծեծեն խաղին ինքնամոռաց տրված` խնջույքասեր-ամբիցիաներից խեղդվողների դուռը, այդ ժամանակ արդեն պետության ճակատագիրը կդրվի «խաղի ու խնջույքի» սեղանին… որպես մատաղացու գա՞ռ, թե՞ շարունակականության պարտադրանք:
Ցույց կտա ժամանակը: