Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում. Գոհար Վեզիրյան
Advertisement 1000 x 90

Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում. Գոհար Վեզիրյան

Լրագրող Գոհար Վեզիրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իոսիֆի գտնելու կադրերը տարիներ առաջ էի նայել: Գրելիքս կոպիտ էր հնչել ենոքյանականների ականջին: Տխուր էր, որ Չորրորդ իշխանության էդ հրապարակումը միանշանակ չընկալվեց անգամ գործընկերներիս շրջանում: Ինչպես տարիներ առաջ, հիմա էլ նույն կարծիքին եմ՝ գրանտային արդարադատությունը էդ ազգային անվտանգության խնդիր ա:

Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում: Մարդու կյանքն ու դրա պահպանությունը գերագույն արժեք է: Արդարադատությունն այդ սկզբունքը իրացնում է մինչև վերջ, անգամ երբ մարդն այլևս ֆիզիկապես գոյություն չունի»:



Նման նյութեր