Մհեր Ենոքյանի հնարավոր ներումը խախտեց մեր լռությունը. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր. civilnet.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մհեր Ենոքյանի հնարավոր ներումը խախտեց մեր լռությունը. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայր. civilnet.am

Ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին, հնարավոր է՝ ներում շնորհվի․ այս լուրը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996թ․ նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ՝ վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սիվիլնեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովն ասում է, որ տարիներ շարունակ լռել են, սակայն ներկայում այդ լռությունը խախտվեց, քանի որ տեղեկություն ստացան, թե Ենոքյանին կարող է ներմամբ ազատ արձակեն։ Աղաջանովն ասում է, որ չի համակերպվել որդու սպանության հետ ու երբեք չի ներելու Մհեր Ենոքյանին, դեմ է նաև Ենոքյանի ազատմանը։ Աղաջանովի ծնողները նաև դիմել են ՀՀ նախագահին ու վարչապետի պաշտոնակատարին, որ ներում չշնորհեն Ենոքյանին։



Նման նյութեր