Ի՞նչ է դեմքի ձևն ասում ձեր մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է դեմքի ձևն ասում ձեր մասին

Նոր ծանոթություն հաստատելու ժամանակ կարելի է մի քանի վայրկյանում պատկերացում կազմել՝ ինչ տեսակի մարդ է ձեր դիմաց: Դրա համար պարտադիր չէ նույնիսկ հարցեր տալ: Հոգեբան-հոգեախտաբան Ջին Հեների կարծիքով՝ մարդու դեմքն ուշադիր ուսումնասիրելը պատկերացում կտա նրա բնավորության, մտածողության և էմոցիոնալ առանձնահատկությունների մասին:

Եռանկյունի

fbaf6a5ce1d6f73209a5d2c15e9e1abed635c0a2

Հասկանալու համար, թե ինչպիսին է լինում եռանկյունի դեմքը, բավական է միայն նայել բրիտանացի դերասանուհի և երգչուհի Քելլի Օսբորնին՝ հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնի դստերը: Դեմքի այդ ձևը ենթադրում է լայն այտոսկրեր ու նեղ ճակատ:

Ջին Հեների կարծիքով՝ եռանկյունաձև դեմք ունեցող մարդիկ առանձնանում են պատասխանատվության բարձր զգացումով: Նրանք հաճախ իրենց կյանքը կապում են ստեղծագործական մասնագիտությունների հետ: Դեմքի այդ ձևը խոսում է նաև բռնկուն բնավորության մասին (Օզի Օսբորնի դուստրը համապատասխանում է դրան):

Եռանկյունաձև դեմքով մարդիկ կարող են նաև լինել ձգտող և ամեն ինչ անել «այստեղ ու հիմա»: Այդպիսի մարդիկ, համոզված է բժիշկ Հեները, հաճախ են հաջողությունների հասնում:

Քառակուսի

649937025122376e8ca626106b29d5cf27dbb58e

756a8f63b6601aa6b8049cad187dfc8410bd8b89

Քառակուսաձև դեմքի կարևոր բաղադրիչներն են լայն ճակատն ու միաժամանակ լայն ծնոտները: Այդպիսի դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհիներ Դեմի Մուրն ու Անջելինա Ջոլին: «Այդպիսի դեմքով մարդիկ առանձնանում են վերլուծելու կարողությամբ ու համբերատարությամբ»,- համոզված է փորձագետը:

Նման դեմք ունեցողներն առանձնանում են նաև իրենց էնտուզիազմով, ամեն հանձնարարություն կատարելու ու դրանք իրենց վրա վերցնելու կարողությամբ:

Օվալաձև

ad62af9e61824a5fb6ec320eebf86258e241225b

e3f1dff54153deca1ff43516a219aa2e521b16cb

Եթե հանդիպում եք օվալաձև դեմքով մարդու, ապա իմացեք՝ այդպիսի մարդն առաջնային է համարում կարիերան և, որպես կանոն, հաջողության հասնում հենց մասնագիտական ոլորտում: «Պակաս կարևոր չէ և այն, որ այսպիսի դեմքով մարդիկ կարեկցելու կարողություն ունեն: Նաև՝ տարբեր իրավիճակներում գտնում են հարմար բառեր»,- ասում է բժիշկ Հեները:

Օվալաձև դեմք ունեն հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանն ու ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը:

Սիրտ 

1139ff25298ddb4e81f93f76ca6b72517ef4cc5f

Այսպիսիները նույնպես հանդիպում են, այն էլ՝ ոչ հաճախ: Այսպիսի ձևը ենթադրում է լայն ճակատ և նեղ ու մի փոքր առաջ եկած ծնոտ: Այդպիսի դեմք ունի ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսպոունը: Ջին Հեների խոսքով՝  սրտաձև դեմք ունեցողներն առանձնանում են համառությամբ, անհամբերությամբ (նման մարդու հետ վիճելն անիմաստ է) և նպատակասլացությամբ:

«Նրանք ասես Energizer մարտկոցների գովազդի փոքրիկ ճագարներից լինեն»,- ասում է հոգեբանը: Նրանք ունեն նաև լավ ինտուիցիա:

Ադամանդ

d323528d7bd9a4e19c68e247306784260646aa20

c16a1a95433c01f827e88f58dd10c6a2450d5b87

Լայն այտոսկրերի, նեղ ճակատի ու ծնոտի համադրությունը նմանվում է ադամանդի, ինչպես, օրինակ, դերասանուհի Հոլի Բերիի կամ Էշլի Գրինի դեմքն է: Սուր լեզու և ամեն ինչ ու ամենուր հսկողության տակ պահելու ցանկություն. ահա թե ինչ է հարկավոր իմանալ դեմքի նման ձև ունեցող մարդկանց մասին:

«Դրա հետ մեկտեղ, նրանք միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում: Եթե խոսքը գործի մասին է, ապա նրանք դա մաքսիմալ որակով են անում»,- համոզված է բժիշկը:

Ուղղանկյուն

25ff6c728107f318fbdc73ccc5a27809e37b0270

Վառ արտահայտված ծնոտը, ոչ շատ բարձր ճակատը և ոչ շատ արտահայտված այտոսկրերը կազմում են վերջին տեսակը՝ ուղղանկյուն: Լավ օրինակ կարող է ծառայել դերասանուհի Էնն Հեթուեյի դեմքը: Այդպիսի դեմքով մարդու հետ ծանոթանալիս արժե հիշել՝ նրանք շատ էմոցիոնալ են ու ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, բայց դրա հետ մեկտեղ՝ չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին: Նրանց գլխավոր առավելությունը լոգիկայով մտածելն է:

«Այդպիսի մարդիկ ունեն ներքին լարվածությունից ազատվելու խնդիր»,- բացատրում է բժիշկ Հեները:

Թարգմանությունը՝ 168.am-ի