
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Հունվարի 12-ին ժամը 10:00-ից մի խումբ երիտասարդներ հավաքվել են Երևան-Էջմիածին ճանապարհին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Ոստիկանությունը երիտասարդներին հորդորել է չփակել ճանապարհը: