«Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ մշակույթի նախարարությանը մեղադրելը». Տիգրան Գալստյան
Advertisement 1000 x 90

«Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ մշակույթի նախարարությանը մեղադրելը». Տիգրան Գալստյան

ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոքրիկ Երգիչների շենքը (#Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից:

Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել:

հ.գ. դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»: