Լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները նախևառաջ կանգնելու են մի «ռազմավարական» նշանակության լուրջ պրոբլեմի առաջ․ պետք է տարբերեն պատգամավորներին իրենց օգնականներից, վարորդներից, ԱԺ տնտեսական մասի աշխատողներից, շենքի էլեկտրիկից, սլեսարից, սանտեխնիկից, գարաժի վարիչից և այլն․․․
Ու որպեսզի կարողանանք հեշտ տարբերել նրանց վերոնշյալ կոնտինգենտից, առաջարկում եմ նորաթուխ պատգամավորներին ականջներին բանտիկ կապել կամ, չգիտեմ, ճակատներին խաչ անել, որ իմանանք՝ դեպուտատ են, ու գոնե պաշտոնական էթիկետից ելնելով՝ պարոնով կամ տիկինով դիմենք, միամիտ չասենք՝ բալիկ ջան, ազիզ ջան, բռատ, քուրս և ոչ միայն․․․»:
Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները նախևառաջ կանգնելու են մի «ռազմավարական» նշանակության լուրջ պրոբլեմի…
Gepostet von Vahe Makaryan am Freitag, 11. Januar 2019