Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ, զգույշ եղիր…
Երբ հերթական անգամ լսեցի, որ հերթական նախկին պաշտոնյային թալանել են, հիշեցի իրական մի պատմություն, որը տեղի է ունեցել մոտ 100 տարի առաջ… Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից անմիջապես հետո, երբ երկրում քաոս էր, հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին տանող մեքենան գիշերով կանգնեցնում են բանդիտները….
Վերարկուն հանում են, ուրիշ ոչինչ չեն գտնում, բաց են թողնում… Հետո այդ վերարկուի գրպանում հայտնաբերում են Լենինի անձը հաստատող ինչ-որ փաստաթուղթ ու էդ բանդայի պարագլուխն ասում է՝ «էս են մարդն է, որը կապիտալիստներին վերացրեց, մեր գործին էլ խփեց՝ առաջ մեծահարուստներին էինք կողոպտում, հիմա չկան էդ մեծահարուստները, եկեք էս Լենինին վերացնենք, նորից կգան մեծահարուսները, մենք էլ դրանց կկողոպտենք»…. Գնում են նույն տեղը, բայց Լենինի մեքենան արդեն տյուտյու… Հիմա ինչ եմ ուզում ասեմ՝ պարզապես վարչապետ, զգույշ եղիր… Օլիգարխներին վերացնելու գործընթացը բյուր վտանգներով է հղի…»:
Վարչապետ, զգույշ եղիր…Երբ հերթական անգամ լսեցի, որ հերթական նախկին պաշտոնյային թալանել են, հիշեցի իրական մի…
Gepostet von Armen Dulyan am Freitag, 11. Januar 2019