Եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն, պետք է զինվել օրինական զենքով ռազմաբազայի վտանգների դեմ. galaTV (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն, պետք է զինվել օրինական զենքով ռազմաբազայի վտանգների դեմ. galaTV

Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ և ՌԴ իշխանություններն ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, հանրությանը կոչ ենք անում զգոն լինել, ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսևորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ, ուշադիր լինել հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված, բոլոր կասկածելի դեպքերում ահազանգել իրավապահներին:

«Ինքնապաշտպանության նպատակով բոլոր հնարավոր դեպքերում զինվել օրինական զենքով»,- այսօր Շիրակացի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղաքացիներին նման կոչով դիմեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանը ներկայացրեց գյումրեցիների պահանջագիրը ՀՀ և ՌԴ իշխանություններին, իսկ վերջում կոչ ուղղեց.

«Ինքնապաշտպանության նպատակով բոլոր հնարավոր դեպքերում զինվել օրինական զենքով, ջանքեր ներդնել տան կամ կացարանի պաշտպանության համար, ամրացնել մուտքերը, դռները, ցանկապատները, կողպեքները և փականները, ճաղապատել պատուհանները, գիշերային լուսավորությամբ կահավորել միջանցքները, շքամուտքերը, անցումները, ազդանշանային և տեսահսկող համակարգերով կահավորել»:

Ապա ասաց, որ սա «մեր առաջարկությունն է, եթե իշխանություններն այլ առաջարկություն ունեն, կքննարկենք»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե նոր իշխանությունների արձագանքը Ջ. Ղուկասյանի սպանությունից հետո բավարա՞ր էր արդյոք, Բարսեղյանը պատասխանեց.

«Արձագանքը անբավարար էր: Նոր իշխանությունը նման մարտահրավերների պատրաստ չէր, մեր առաջարկությունները, պնդումներն ուղղված են նրան, որ նոր իշխանությունը կարողանա կարգավորել դրանք: Եթե իրենք ունեն կարգավորման ուրիշ մեխանիզմ, գործարկենք, չլինի այս փորձանքը»:

Բարսեղյանն ասաց, որ լուծումներից մեկն էլ տնտեսական էմբարգո կիրառելն է, որին ինքը դեմ է:

«Մարդ, որը անմեղ է, ռուս սպա է, ընտանիքով մտնում է խանութ, ասում են՝ հաց չենք վաճառում քեզ, ապերս, կներես: Սա ծայրահեղ միջոց է, որի խորհուրդը չեմ տալիս: Բայց պետք է քայլեր ձեռնարկել, թե չէ այն հեքիաթի պատմություն է դառել՝ վիշապը պտի տարին մեկ ելնի մեկին տանի»,- ասաց Բարսեղյանը:

galatv.am



Նման նյութեր