20 աստիճան հաջողության ճանապարհին
Advertisement 1000 x 90

20 աստիճան հաջողության ճանապարհին

Հայտնի հոգեբան Նատալյա Գրեյսն իր գրքում պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին:

  • Պերֆեկցիոնիզմի օրենքը:

Պետք է ամեն ինչ անել լավագույն կերպով: Քանի որ ժամանակն անդառնալի ու անլցնելի ռեսուրս է, պետք է աշխատանքի վրա ժամանակը ծախսել առավելագույն արդյունավետությամբ:

  • Փուլայնության օրենքը:

Մարդու տրամադրությունը կախված է արտաքին շատ գործոններից: Արդյոք նորմալ քնե՞լ եք, որքա՞ն եք կերել, աշխատանքում խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, և այլն: Եվ շատերը թերագնահատում են իրենց տրամադրության վրա արտաքին գործոնների ազդեցությունը: Պետք է սովորել աշխատել դրա հետ ու հասկանալ, որ դա սոսկ փուլ է:

  • Ճիշտ արարքների օրենքը:

Եթե մարդը ճիշտ է գործում, ապա նրա կյանքն օրեցօր ավելի լավն է դառնում:

  • Հատուցման օրենքը:

Մարդն այս կյանքում ամեն ինչի համար ստիպված է վճարել:

  • Հոգևոր լիմֆայի օրենքը:

Պետք է սովորել վերականգնել սեփական ուժերը: Ահա մի քանի եղանակ`

– ֆիզիկական հանգիստ` քուն, լոգանք, մերսում:

– ֆիզիկական վարժություններ:

– աղոթք:

  • Զամբյուղի ու գնդակի օրենքը:

Մտքերը գնդակներ են, գլուխները` զամբյուղներ: Եթե համառորեն մտածես ինչ-որ բանի մասին, ուղեղի զամբյուղները սկսում են որսալ առատորեն թռչող գնդակները:

  • Զրոյացման օրենքը:

Ուղեղը զրոյացման կարիք ունի, շրջան, երբ նա հանգստանում է, չի ընկալում ինֆորմացիան ու վերականգնվում է:

  • Մանրուքների ցուցադրականության օրենքը:

Ինչպես մարդն իրեն դրսևորում է մանրուքներում, այնպիսին էլ նա կա:

  • Տաղանդի նկատմամբ բևեռային ռեակցիայի օրենքը:

Տաղանդավոր մարդիկ միշտ բևեռային ռեակցիաներ են հարուցում` կամ հիացմունք, կամ ատելություն: Եթե դուք տաղանդավոր եք, չարժե հույս ունենալ, որ ձեզ բոլորը պիտի սիրեն: Թշնամիներ միշտ էլ կլինեն:

  • Նյութի օրենքը:

Ինչքան շատ մարդն իրեր ունի, այնքան շատ ժամանակ է նա վատնելու դրանց ծառայելու համար: Դեն նետեք անպետք իրերը` չտրվելով դրանց հետ կապված հիշողություններին:

  • Հագուստից հոգնելու օրենքը:

Արագ հանգստանալու համար փոխեք հագուստները, անգամ, եթե թվում է, թե հագուստը կարգին վիճակում է:

  • Ընդհանուր հիշողության օրենքը:

Մարդկանց միմյանց հետ ամենաշատը կապում են ընդհանուր իրադարձությունները:

  • Ազդեցության օրենքը:

Շրջապատը շատ բանի վրա է ազդում: Մենք վերածվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, և շատ ավելի քիչ ենք նրանց վերափոխում ու մեզ նմանեցնում:

  • Լավ հարաբերությունների օրենքը:

Ոչ այնքան ազդեցիկ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալն ավելի արդյունավետ է, քան ավելի բարձր դիրք ունեցողի հետ մակերեսային ծանոթությունը:

  • Պահի օրենքը:

Եթե զգում ես, որ պետք է ինչ-որ բան անել, արա, զանգիր, խոսիր, մոտեցիր:

  • Մոլախոտի օրենքը:

Մոլախոտն ավելի կենսունակ է, քան օգտակար բույսը: Նույն կերպ է և մարդկանց հետ:

  • Հրաշքի օրենքը:

Եթե գոնե ինչ-որ բան անես, հրաշքը կարող է տեղի ունենալ:

  • Պրոբլեմը հավասար է խնդրի օրենքը:

Պրոբլեմն ընդամենը խնդիր է, որը պետք է լուծել:

  • Չարդարացված սպասումների օրենքը:

Դուք կյանքից կստանաք այն, ինչ սպասում եք: Սպասեք լավին ու գործեք:

  • Ընդհանուր սանձի օրենքը:

Մի սանձի տակ 2 ձիեր կարող են տեղից շարժել 15 տոննա բեռ, իսկ ահա նրանցից յուրաքանչյուրը` միայն 3 տոննա: Համաձայնեցված գործեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը