2019 թվականը յուրաքանչյուրիս համար ինչ-որ նոր բան է պատրաստել: Անցած տարին մեկի համար հաջողակ էր, մյուսի համար՝ դժվար: Բնականաբար, այս տարվա ընթացքում նույնպես կլինեն երջանկության ու դժվարությունների պահեր:
Ձկներ
Հունվարից մարտ ամիս
Անցած տարին հաջողակ էր ձեր համար, բայց ձեզ մոտ այնպիսի զգացողություն է, ասես ինչ-որ բան չի բավականացնում երջանիկ լինելու համար: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունը մշտապես ուղեկցի ձեզ: Գոհացեք նրանով, ինչ արդեն իսկ ունեք և կարողացել եք ձեռք բերել տքնաջան աշխատանքի շնորհիվ: Կառչեք դրականից, որպեսզի կարողանաք ազատվել բացասական մտքերից:
Ապրիլից հունիս
Հիմա արդեն դուք հաստատ գիտեք, թե ձեզ ինչ է պետք: Դուք եք պլանավորում ձեր կյանքը: Սակայն ձեզ հետապնդում է վախը, թե չեք կարողանալու հասնել ցանկալիին: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունն իշխի ձեզ: Բռնեք հաջողության «պոչից»:
Հուլիսից սեպտեմբեր
Այս ամիսների ընթացքում դուք վերջապես կավարտեք ձեր գործերը: Դուք կկարողանաք հաղթահարել ձեր վախն ու փոփոխություններ մտցնել ձեր կյանքում: Հնարավոր է՝ աշխատավայրում հաջողություն գրանցեք կամ կարիերայում նոր բարձունքի հասնեք, հնարավոր է՝ անձնական կյանքում նոր հարաբերություններ սկսեք: Ամեն դեպքում դա կարևոր չէ, քանի որ դու դա արել եք: Այո, անցել է կես տարի, բայց ամեն ինչ լավ է և լավ ավարտվելու է: Դուք հասել եք ձեր նպատակին:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Այժմ դուք կարող եք դադար վերցնել: Այս վերջին ամիսներին դուք կարող եք վայելել ձեր աշխատանքի պտուղներն ու կենտրոնանալ հաջորդ տարվա պլանների վրա:
Երկվորյակներ
Հունվարից մարտ
2019թ. կսկսեք բարձ տրամադրությամբ, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, ու սպասում եք ինչ-որ կարևոր իրադարձության: Ինչպես միշտ, աշխատանքը ձեզ համար հատուկ նշանակություն ունի, բայց արդեն ժամանակն է զբաղվել անձնական կյանքով:
Ապրիլից հունիս
Այս ամիսներին դուք պետք է զգույշ լինեք, քանի որ ձեզ կարող են խաբել:
Հուլիսից սեպտեմբեր
Դուք ժամանակ ունեք ետ նայելու ու գնահատելու կատարած աշխատանքը: Դուք ինքներդ կհասկանաք, թե որքան է փոխվել ձեր կյանքը: Բայց չարժե կանգ առնել: Շարունակեք շարժվել առաջ, քանի որ դեռևս շատ մանրուքներ կան, որոնք կարելի է բարելավել:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Դուք սկսում եք հասկանալ, որ մաքսիմում արագությամբ առաջ շարժվելով՝ դուք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին տեսադաշտից դուրս եք թողել: Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական կյանքին:
Հնարավոր է՝ դուք սկսեք զղջալ դրա համար:
Կարիճ
Հունվարից մարտ
Դուք մեծ ակնկալիքներ ունեք 2019 թվականից: Դուք շատ եք աշխատել ձեր վրա, ուստի պատրաստ եք ամեն ինչի: Բայց պետք չէ կանգ առնել: Սլաքներն ուղղեք այնտեղ, ուր ցանկանում եք հասնել:
Ապրիլից հունիս
Դուք գտնվում եք հենց այն վիճակում, որին ձգտել եք ի սկզբանե: Եվ դա ձեր էմոցիոնալ բավարարվածության գագաթնակետն է: Դուք հոգնել եք և արժանի եք հանգստի, բայց դեռ մեկ խոչընդոտ կա. Շարունակեք շարժվել առաջ:
Հուլիսից սեպտեմբեր
Այս ընթացքում ձեր մոտ իշխում է ռոմատիկ տրամադրությունը: Կա՛մ ժամանակն է, որպեսզի սիրելիին ասեք ամենահրաշալի բառը, կա՛մ դուք ինքներդ կլսեք դա նրանից: Երկար տարիներ է՝ դուք այդ ուժեղ զգացմունքը չեք ունեցել: Վերջիվերջո, Կարիճներին բնորոշ է ետ մղել նման սերը:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Կյանքը շարունակվում է այնպես, ինչպես դուք այն պատկերացնում էիք: Սակայն տարվա վերջում ձեզ իսկապես ուժերի փորձարկում է սպասվում: Տեղի կունենա մի բան, որը ձեր վերահսկողությունից դուրս կլինի:
Ճակատագրին դեմ մի գնացեք ու հավատացեք լավագույն ելքին: Ամեն ինչ լավ է լինելու:
Կշեռք
Հունվարից մարտ
2018թ. ձեզ համար ծանր տարի էր, ուստի ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եք կարողացել անցնել այդ փորձության միջով ու հաղթահարել այդ ցավը: Առավել ևս՝ եթե դա վերաբերել է հարաբերություններին: Միշտ դժվար է կորցնել մեկին, ում ամբողջ սրտով սիրել եք: Եվ դժվար է շարունակել ապրել դրանից հետո:
Ապրիլից հունիս
Հույսը ձեզ սպասեցնել չի տա: Ձեր կյանքում կհայտնվի մեկը, ով երջանկություն կպարգևի ձեզ: Թույլ մի տվեք, որ անցյալը ձեզ ետ տանի:
Հուլիսից սեպտեմբեր
Արդեն աշուն է, բայց դուք դեռ ապագայի ծրագրեր եք կազմում: Ետ նայեք ու գնահատեք այն ոչ մեծ փոփոխությունները, որոնց դուք կարողացել եք հասնել: Դուք կարող եք և պետք է հպարտանաք նույնիսկ այն փոքր քայլերով, որոնք արել եք մեծ դժվարությամբ:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Նոր հարաբերությունները ձեզ համար լրիվ լուրջ կլինեն: Դուք կզարմանաք այն «նվերից», որը պատրաստել է ձեզ համար Նոր տարին: Ձեր հին վերքերն արդեն ամոքվել են, և դուք արդեն միայնակ չեք:
Առյուծ
Հունվարից մարտ
Հիմա դուք կարող եք մտածել, թե ինչ-որ բան ձեր ցանկացածի նման չէ: Չեք կարողանում գտնել պատճառը, բայց դա որևէ նշանակություն չունի: Դուք առանց այդ էլ արժանապատվորեն եք տարել ձեր կյանքի բոլոր դժվարությունները:
Ապրիլից հունիս
Այս փուլում տեղի ունեցող հաջողությունները կկանխորոշեն հաջորդ ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները:
Հուլիսից սեպտեմբեր
Հանկարծակի կհայտնվեք նախկին և ապագա զուգընկերոջ միջև ընտրություն կատարելու առջև: Դուք ստիպված կլինեք կողմնորոշվել՝ ինչպես եք ցանկանում ապրել: Ինքներդ ձեր համար պարզեք՝ պատրա՞ստ եք շարունակել հոգ տանել, թե՞ ցանկանում եք ազատվել ավելորդ բեռից:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Ծանր տարի էր, ուստի շատ եք մտածում դրա մասին: Բավական է մտածեք, ընդմիջում վերցրեք: Արձակուրդ վերցնելու ճիշտ ժամանակն է:
Աղեղնավոր
Հունվարից մարտ
Դուք դեռևս նախորդ տարվանից նոր հարաբերություններ եք սկսել ու այն կամրապնդեք: Այնպես, ինչպես հարմարվում եք փոփոխություններին, նույն կերպ հարմարվում եք ինքներդ ձեզ: Բայց մի մոռացեք այն մարդկանց մասին, որոնք նախքան դա կարևոր տեղ են զբաղեցրել ձեր կյանքում: Նրանք նույնպես ուշադրություն են պահանջում, եթե անգամ դուք այժմ նախկինի նման մտերիմ չեք:
Ապրիլից հունիս
Դուք գտնվում եք ձեր հարաբերությունների խաչմերուկում և սպասում եք, թե ո՞ւր կտանեն դրանք քեզ: Հարցրեք Ձեր սրտին, այն հաստատ գիտի դրա պատասխանը:
Հուլիսից սեպտեմբեր
Հիանալի ամառ է ձեզ սպասվում: Այնպես որ, թողեք բոլոր գործերն ու մեկնեք ճամփորդության: Մի վախեցեք անել այն, ինչից նախկինում խուսափել եք: Հենց դա է ձեզ սովորեցնելու անել այս տարին:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Տարվա ավարտին դուք կհամոզվեք, որ ամեն ինչ հիասքանչ էր: Դուք կարողացել եք գլուխ հանել այն ամենից, ինչ նախկինում ձեր ուժերից վեր էր թվում: Այժմ դուք գտնվում եք այնտեղ, որտեղ պետք է լինեիք: Դուք երջանիկ եք:
Խոյ
Հունվարից մարտ
Այն, ինչը ձեզ երջանիկ չի դարձնում, մի կողմ թողեք: Հնարավորինս արագ հեռացեք դրանից:
Ապրիլից հունիս
Եթե հեռացել եք, ապա դրանում մի մեղադրեք ձեզ: Ետ նայեք ու գնահատեք, թե որքանով է հաջողվել ձեզ առաջ շարժվել: Հավատացեք, դա նշանակալի ճանապարհ է:
Հուլիսից սեպտեմբեր
Իրադարձությունները շարունակում են փոխվել, բայց դուք մինչև հիմա դիմադրում եք այդ փոփոխություններին: Որքա՞ն եք դա շարունակելու: Սակայն ձեր կյանքում կհայտնվի մեկը, որը կփոխի ձեր կյանքը՝ գլխապտույտ առաջացնելով:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Դուք կհասկանաք, թե ինչ է իրական սերը: 2019թ. վերջին ամիսներին դուք կլինեք ամենաերջանիկ մարդը:
Ջրհոս
Հունվարից մարտ
2018թ. ձեր կյանքում տեղի է ունեցել ինչ-որ դեպք, որի հետևանքով դուք շատ ուժեր եք կորցրել: Այս տարի ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որի մասին դուք երկար կհիշեք:
Ապրիլից հունիս
Դուք կսկսեք մտածել լուրջ հարաբերությունների մասին և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կկատարեք:
Հուլիսից սեպտեմբեր
Անցյալը որևէ նշանակություն չունի. Դուք նայում եք ապագային այն մարդու հետ, ում հետ լուրջ հարաբերություններ եք սկսել: Դա հիանալի է, բայց մի մոռացեք նրանց, ովքեր օգնել են ձեզ անցնել անցյալի ճանապարհը: Եթե անգամ չեք ցանկանում շփվել նրանց հետ, միևնույն է՝ նրանք պետք են ձեզ, որպեսզի մոռանաք անցածը:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Այս ամիսները ձեզ համար կլինեն էմոցիոնալ: Դուք մշտապես խուսափել եք էմոցիաներից, բայց դուք շաղկապված եք դրանց: Դուք կարող եք անցնել այդ փորձությունը:
Ցուլ
Հունվարից մարտ
Դուք կսկսեք երջանկություն փնտրել դրսում, տարբեր վայրերում: Բայց իրականում պետք է ձեր ներսում փնտրեք այն:
Ապրիլից հունիս
Դուք ձեզ սպառված եք զգում, ինչը բնական է: Այո, դա հաճելի չէ, բայց այն կստիպի հասկանալ, թե ինչ է ձեզ անհրաժեշտ: Դա նշանակում է, որ դուք ձեր կյանքում պետք է որոշակի փոփոխությունների միջով անցնեք:
Հուլիսից սեպտեմբեր
Դուք պետք է փոխվեք: Վախենում եք ձեր շրջապատից որոշ մարդկանց կորցնել, բայց դա նշանակություն չունի: Ճիշտ և անհրաժեշտ մարդիկ միշտ կմնան ձեզ հետ:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Տարվա վերջում դուք կսկսեք նորից ապրել: Պատրաստվեք նորին:
Խեցգետին
Հունվարից մարտ
Անակնկալ սեր կունենաք:
Ապրիլից հունիս
Կարիերայում բարձունքներ կունենաք:
Հուլիսից սեպտեմբեր
Ձեր հարաբերությունները նոր որակներ կստանան, ու ամեն ինչ հիանալի կլինի:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Հնարավոր է՝ որոշ բացթողումներ ունենաք, ինչի հետևանքով ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Մի անհանգստացեք: Մարդիկ, որոնք գնահատում են ձեզ, կմնան ձեզ հետ, ու ամեն ինչ լավ կլինի:
Այծեղջյուր
Հունվարից մարտ
2018թ. ծանր տարի էր ձեզ համար, բայց դուք կարողացել հաղթահարել բոլոր դժվարությունները: 2019թ. անհամեմատ լավ կլինի ձեզ համար:
Ապրիլից հունիս
Ձեր կյանքում նոր մարդ կհայտնվի: Նոր ընկեր, նոր հարաբերություններ կամ էլ՝ ընտանիքում նորածին կհայտնվի: Նա ձեր կյանքում չափազանց մեծ նշանակություն է ունենալու:
Հուլիսից սեպտեմբեր
Ռիսկային ճամփորդություն կատարելու ցանկություն կունենաք, բայց պետք չէ վախենալ: Կյանքն արկածներով լի է, ու դուք պետք է այն ընդունեք:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Երկար սպասումներից հետո վերջապես մեծ բավականություն կստանաք: Տարին գերազանց կեզրափակեք:
Կույս
Հունվարից մարտ
2018թ. ձեզ չափից շատ ցավ պատճառեց: Փորձեք ժամանակ տրամադրել ձեզ և կենտրոնացեք: Պատրաստ եղեք սպասվող փորձություններին:
Ապրիլից հունիս
Դուք կգտնեք ինչ-որ յուրահատուկ տղամարդու, սակայն ետ կմղեք նրան ձեզանից: Բայց այս դեպքում դուք չեք որոշողը, քանի որ այդ տղամարդը յուրահատուկ է: Նա հենց այնպես չի հեռանա:
Հուլիսից սեպտեմբեր
Դուք չեք ցանկանա հարաբերություններ ունենալ այդ տղամարդու հետ, բայց դուք կսիրահարվեք նրան: Դուք ցանկանում եք հեռու մնալ նրանից, բայց տղամարդը գիտի, թե ինչ եք դուք ցանկանում իրականում, այդ իսկ պատճառով չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Վերջապես կհասկանաք, որ սիրահարվել եք: Սկզբում չեք հավատա, բայց կհասկանաք, որ հենց այդ մարդուն եք ցանկանում հանդիպել Նոր տարուն: Եվ այդ հարաբերություններն այլևս ցավոտ չեն լինի:
2019թ. ձեզ անհնարին թվացող անակնկալներ կմատուցի: Թող անցյալը մնա ետևում, իսկ դուք շարժվեք առաջ: Ձեր ճանապարհին նոր իրադարձություններ կլինեն, ուստի բաց եղեք՝ դրանք ընդունելու համար:
Պատրաստեց 168.am-ը