Շարժման բացակայությունը, սխալ սնունդը, համակարգչի առաջ երկար ժամանակ անկացնելը վաղ թե ուշ անդրադառնում են առողջական վիճակի վրա: Adme.ru-ն ներկայացրել է մթերք, որը հարկավոր է մարդկանց, ում աշխատանքը կապված է երկար ժամանակ նստած մնալու հետ:
Աչքերի առողջության համար
Աչքերի առողջությունը կօգնեն պահպանել օմեգա-3 ճարպաթթուներով, լյուտեինով, ցինկով, A, C, E վիտամիններով հարուստ մթերքները, այդ թվում.
բանջարեղեն՝ հազար, սպանախ, կաղամբ
ձու
ցիտրուսային մրգեր
հատապտուղներ
ընդեղեն և սերմեր
յուղոտ ձուկ:
Իմունային համակարգն ամրացնելու համար
Գրասենյակային պայմանները նպաստավոր են բակտերիաների և վարակների բազմացման համար: Աշխատակիցները հեշտությամբ են վարակում միմյանց: Հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը կամրացնի իմունային համակարգը.
ցիտրուսային մրգեր
կարմիր պղպեղ
բրոկոլի
սխտոր
իմբիր
կիվի
պապայա:
Նյութափոխանակությունն արագացնելու համար
Սա հատկապես կարևոր է մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում: Նյութափոխանակությունը կօգնի արագացնել հետևյալ մթերքը.
ծովային կաղամբ
սուրճ
թեյ
համեմունքներ՝ իմբիր, հիլ, կայենյան պղպեղ
լոբազգիներ
անյուղ միս՝ հավի, հնդկահավի:
Ուղեղի աշխատանքը լավացնելու համար
Առողջ սնունդը կարևոր է ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև մտավոր կարողությունների համար: Ուղեղի աշխատանքին կպաստի հետևյալ մթերքը.
ձուկ
ընդեղեն և սերմեր
բջջանյութով հարուստ մթերք
նռան հյութ
դառը շոկոլադ
հապալաս:
Աղիների աշխատանքը լավացնելու համար
Տարիների ընթացքում նստակյաց կենսակերպն ազդեցություն է ունենում նաև աղիների աշխատանքի վրա: Սննդակարգ ներառեք մթերք, որը կօգնի լավացնել դրանց աշխատանքը.
բրոկոլի
սպանախ
ցիտրուսային մրգեր
հատապտուղներ
մանրաթելերով հարուստ մթերք՝ վարսակ, ամբողջահատիկ ցորեն, սև բրինձ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը