
Ֆրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը, հաղորդում է Dauphine Libere թերթը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աշխատակիցները պետք է նախապատրաստեին դահուկային բազան ձյան առատ տեղումներից հետո՝ պայթուցիկ սարքի միջոցով կանխարգելիչ նպատակներով առաջացնելով ձնահոս։
Դեպքի վայր են ճամանել փևկարարներ և հրշեջներ, սկսվել է միջադեպի քննություն։
Զոհվածների անունները չեն նշվում։