
«…մշեցի աղջիկների հմայքին չէին դիմանում նաև ծուռ սասունցիները։ Ժամանակ առ ժամանակ սարերից իջնում փախցնում էին իրենց ընտրյալներին, ինչի պատճառով էլ մշեցի տղամարդիկ չէին սիրում սասունցիներին և ասես հավերժ պայքարի մեջ լինեին, չնայած որ լրացնում էին միմյանց` սասունցին իր ծուռ և տաքարյուն բնավորությամբ, իսկ մշեցին իր խելամտությամբ»: