Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հիսուսի Անվանակոչության տոնն է, երբ Հայոց Եկեղեցում ընթերցվում է տարվա ամենակարճ ավետարանական հատվածը․ «Երբ ութ օրերը լրացան, նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ․ 2․ 21): Ինչպես ութ օրականում հրեաները թլփատվում են, այնպես էլ մենք՝ քրիստոնյաներս, կարող ենք մկրտվել՝ դառնալով Եկեղեցու անդամ և քրիստոնյա։ Այս տոնը նաև մեզ մտածել է տալիս մեր անունների մասին։ Անուններով ենք մենք մյուսներից տարբերվում, և մեզ տրված անվամբ էլ՝ ճանաչվում։ Ուրեմն շատ կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաներին հայկական և քրիստոնեական անուններով կոչեն՝ հեռու մնալով արհեստական և օտար անուններից։ Բայց նաև պետք է հիշել, որ բոլոր անուններից վեր է Տիրոջ անունը, որը կանչելով և արտաբերելով՝ կարող ենք նաև փրկության արժանանալ։ Թող բոլորն ապրեն իրենց անուններով, իսկ Տիրոջ սուրբ անունը փառավորվի մեր կյանքում»։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ