Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը հետևելու է ԱԺ պատգամավորների բացակայություններին

Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը ընտրվելու դեպքում հետևողական է լինելու ԱԺ պատգամավորների բացակայությունների հարցում:

Այս մասին Միրզոյանը հայտնեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Ես համոզված եմ, որ ոչ միջազգային հարթակներում, ոչ էլ մեր պետության կառավարման համակարգի ներսում լիարժեք հարգանքը չի կարող լինել, եթե ներսից պատշաճ հարգանք չլինի: Անհարգելի բացակայությունները խնդիր էին, որոնց բախվել ենք ԱԺ նախորդ գումարումների ընթացքում: Այստեղ ես փոխզիջում չեմ տեսնում, և պետք է հետևենք բացակայությունների հարցին: Անհարգելի բացակայությունների դեպքում սահմանվում է ընթացակարգ: Հարգելի բացակայությունների դեպքում պետք է տեսնենք մեկնաբանությունը»,- ասաց Միրզոյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովը հունվարի 14-ին գումարել է առաջին նիստը: 88 պատգամավոր ունեցող ամենամեծ ուժը՝ «Իմ քայլը», առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:



Նման նյութեր