«Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին». Հրաչ Մուրադյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին». Հրաչ Մուրադյան. life.tert.am

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը վերջին շրջանում քննարկումների առիթ էր դարձել։ Իր 35–ամյակի օրը Հրաչի կողքին նկատել էին մի աղջկա, որի ով լինելը, սակայն, այդպես էլ գաղտնի մնաց։ Տարեմուտին Հրաչը լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ և մակագրել. «Կան տարիներ, որտեղ մենք գտնում ենք, այո, գուցե ավելի շատ են տարիները, որտեղ մենք կորցրել ենք… ու հենց այս ավել հազվադեպ հանդիպող օրերը մենք ավելի պիտի գնահատենք։ 2018 շնորհակալ եմ՝ այսուհետ ես ոչ միայն հաջողակ, այլև երջանիկ տղամարդ եմ։ 2019-ը իրապես նորի տարի է։ Քեզ տեսնենք։ Առողջություն մեզ ու մեզ ամենաթանկերին»։ Հրաչի գրառումը նոր թափ հաղորդեց իր անձնական կյանքի մասին քննարկումներին։

Ամբողջությամբ՝ life.tert.am