«ԱԺ փոխխսոսնակի թեկնածու Վազգեն Սաղաթելյանի մասին»
Advertisement 1000 x 90

«ԱԺ փոխխսոսնակի թեկնածու Վազգեն Սաղաթելյանի մասին»

Վազգեն Սաղաթելյանի հրապարակումը.

«ԱԺ փոխխսոսնակի թեկնածու Վազգեն Սաղաթելյանի մասին

Ազգային Ժողովի հարգելի խոսնակ, Հարգելի գործընկերներ, ինձ բախտ է վիճակվել ներկայացնել մեր խմբակցության կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակի թեկնածու Վազգեն Սաղաթելյանի կենսագրությունը։

Պարոն Սաղաթելյանը ծնվել է 1987 թվականին, ինչը ինքնին հերոսություն է, հաշվի առնելով այն, թե ինչ ծանր ժամանակաշրջան էր, Սովետական Միության մայրամուտը։ Մի գուցե ոմանք դուխ չանեին ծնվել այդքան բարդ ժամանակաշրջանում, սպասեին առավել բարենպաստ ժամանակների, բայց դժվարություններից խուսափելն ու նահանջելը Վազգեն Սաղաթելյանին բնորոշ չի եղել սկսած ծննդյան օրից։

Պարոն Սաղաթելյանը ավարտել է Պուշկիկի անվան թիվ 8 դպրոցը և անպայման ուզում եմ նշել, որ հենց առաջին դասարանից ունեցել է երեքներ։ Սա միանշանակ խոսում է պարոն Սաղաթելյանի ազնվության մասին։ Նա չի ցանկացել արտագրել, կամ որևէ կերպ ճնշում գործադրել դասատուների վրա։ Արդյո՞ք սա չի հանդիսանում լավագույն երաշխիքը այն բանի, որ այս գործին էլ նա մոտենալու է ամենայն ազնվությամբ։ Կարծում եմ, պատասխանը միանշանակ է։

Պարոն Սաղաթելյանը ավարտել է Հայ֊Ռուսական համալսարանը։ Գիտե՞ք ինչի մասին է սա խոսում։ Առնվազն այն բանի մասին, որ նա խոսում է ռուսերեն։ Հիմա թույլ տվեք մի հարց տամ, այսօրվա իրականության մեջ մեզ պետք չե՞ն արդյոք ռուսերենին տիրապետող մարդիկ։ Վերջ ի վերջո մենք պե՞տք է հասկանանք թե ինչ են խոսում մեր ռուս գործընկերները, թե՞ շարունակենք եզրակացություններ անել դեմքի արտահայտությունից և ժեստերից ելնելով։ Կրկին, այստեղ չկա երկու կարծիք։

Պարոն Սաղաթելյանը աշխատել է կինոթատրոնում։ Կարծում եմ կհամաձայնեք, որ այսօր Հայաստանը ասես կինո լինի, ստացվում է, նրա փորձը առավել քան օգտակար է, ավելին՝ անփոխարինելի, քանի որ էլ ոչ մեկ ներկա գտնվողներից երբևէ չի աշխատել կինոթատրոնում։

Մեր թկնածուն նաև եղել է Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար, բայց սա այդքան էլ թեմայի մեջ չէ, ուղղակի նշում եմ իբրև իր հոբբի։ Նա սիրում է ազատ ժամանակը անց կացնել լրագրողների ու կատուների հետ։

Այսքանը։ Եկեք քվեարկենք խղճով։ Ընտրե՛նք Վազգեն Սաղաթելյանին»։



Նման նյութեր