Թույլ տվեք մեր ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր ժամանակ տրամադրեցին և միացան մեր նախաձեռնությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թույլ տվեք մեր ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր ժամանակ տրամադրեցին և միացան մեր նախաձեռնությանը

«Թույլ տվեք մեր ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ով այսօր ժամանակ տրամադրեց և միացավ մեր նախաձեռնությանը: Այսօրվա մեր հավաքին մենք, մեզ միացած բժշկական հանրությունը, ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները և համակրողները հավաքվել էինք կառավարության շենքի դիմաց մեր դիրքորոշումը ևս մեկ անգամ բարձրաձայնելու նպատակով: Դեմ ենք Մհեր Ենոքյանին ներում շնորհմանը:

Բժշկական հանրության կողմից ինքնակամ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները և դիմումը հանձնվեցին Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետին` Ղազարյան Ալեքսանդր:

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտեմ, որ այսօրվա հավաքը ոչ մի քաղաքական ենթատեքստ չուներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ելենա Աղաջանովան:



Նման նյութեր