Աշոտ Ասատրյանի հրապարակումը.
«Ադրբեջանի նախագահն, երբ հավաքել էր իր նախարարներին, որպեսզի ամփոփեն անցած տարին, հավաքին ներկա չէր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ինչը շատ տարօրինակ է, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարը առաջին շարքում պետք է նստած լիներ, ինչպես լինում էր: Սակայն, անցած տարվա փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ գոհ չէր Զաքիր Հասանովից: Նախ տարվա ընաթացքում նա արժանացել էր մի շարք նկատողությունների, քանի որ ուներ որոշակի ձախողումներ ու երևի նոր տարվա սկզբին ժամանկ էր տրված, որպեսզի որոշակի գործողություններ մշակի:
Իսկ որոշակի գործողությունները փաստորեն այն էին, որ դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի կողմից կատարած նշանակումը ադրբեջանական կողմը մոտ մեկ ամիս անց սկսեց պտտել կայքերում:
2018 թվականի դեկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ: Այս զորքերի մեջ է մտնում նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան:
Հիմա ադրբեջանական մամուլը ոտ ու ձեռ ընկած Մուրադովին փորձում են ներկայացնել իբր ադրբեջանցի: Իրականում ապացուցված որևէ տեղեկություն չկա, Մուրադովը ինքն իրեն երբեք ադրբեջանցի չի համարել, կենսագրության մեջ որևէ տեղ նման տեղեկություն չկա, բայց ադրբեջանցիների հույսը չի մարում: Զաքիր Հասանովը փորձում է այս տարին էլ գլորել, որպես պաշտպանության նախարար, բայց երևի չհաջողվի»: